Մարկարովը` Արցախի ու Ղրիմի նմանության և ուկրաինական զարգացումների մասին


15:36 , 12 մարտ, 2014

Մարկարովը` Արցախի ու Ղրիմի նմանության և ուկրաինական զարգացումների մասին Panorama.am-ը գրում է.

Ղրիմը հանրաքվեի է պատրաստվում ու մասնակիցների զգալի մասը ինքնորոշման օգտին է քվերակելու: Այսօր լրագրողներին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` զարգացումների ոչ մի տարբերակ չբացառելով:

Ինչ վերաբերում է Արցախի ու Ղրիմի նմանությունը, Ալեքսանդր Մարկարովի բնորոշմամբ, վերջին տասը տարվա իրադարձությունները, որ տեղի են ունենում ինքնորոշման շուրջ, նախադեպային իրավունքի օրինակ չեն հանդիսացել, որը կարելի է կիրառել մյուս տարածաշրջանների նկատմամբ:

«Եթե մենք հույս ունենք, որ Ղրիմի ինքնորոշման խնդիրը տանում է մոտ ժամանակաշրջանում Արցախի հարցի կարգավորմանը, ես լուրջ սկեպտիզմով կմոտենամ դրան»,- ասաց նա:

Քաղաքագետն ընդգծեց, որ Արցախում առնվազն երկու ակտ է եղել՝ Գերագույն խորհրդի ակտը և հանրաքվեն. «Այնտեղ ինքնորոշման մասին գործընթացն արդեն տեղի է ունենում տարիներ ի վեր: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է ֆորմալ պետության իմաստով, արդեն գոյություն ունի Արցախում: Ցանկացած իրադարձություն, որ տեղի է ունենում, կարող է ազդել հարցի վրա` որոշ իմաստով, ընդհանուր կոնտեքստում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ