Բրեդ Փիթին դուր է գալիս երեխաներին կրթելը


15:30 , 12 մարտ, 2014

Բրեդ Փիթին դուր է  գալիս երեխաներին կրթելըLife.panorama.am-ը գրում է.

50-ամյա հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը արդեն 8 տարի է ապրում  է գեղեցկուհի Անջելինա Ջոլիի հետ: Զույգը դաստիարակում է վեց երեխաների, որոնցից երեքը իրենց հարազատ երեխաներն են, իսկ մյուս երեքին նրանք որդեգրել են: Ծնողները մեծ սեր են տածում իրենց երեխաների նկատմամբ, իսկ Բրեդ Փիթը, իր իսկ բնորոշմամբ, պարզապես գերագույն բավականություն է ստանում նրանց հետ անցկացրած  ժամանակից:

«Տեսնել, թե ինչպես են աչքիդ առաջ մեծանում երեխաներդ, անչափ հետաքրքիր է: Մեծագույն առավելություն է, երբ կարողանում ես նրանց դաստիարակել և սովորեցնել այն ամենը, ինչը դու գիտես և կարողանում ես անել»,- անկեղծացել է դերասանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ