Քաղաքագետ. Խոսքը պայմանագրի բովանդակության մասին է, որը գոյություն չունի


15:18 , 12 մարտ, 2014

Քաղաքագետ. Խոսքը պայմանագրի բովանդակության մասին է, որը գոյություն չունիPanorama.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետությունը այս տարիների ընթացքում խոսում է և գործում է այն ոճով, որը շեշտադրում է խաղաղ պայմանագրի կամ գոնե հիմնարար սկզբունքների ստորագրման անհրաժեշտությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե «պաշտոնական Բաքուն պատրաստ է ստորագրել բազմակողմ խաղաղության պայմանագիրը»:

«Բոլորս էլ պատրաստ ենք, խնդիրը այն չէ, որ ինչ-որ մեկը պատրաստ է կամ պատրաստ չէ: Հարցն այն է, թե ինչ բովանդակություն կունենա այդ համընդհանուր հաշտեցման պայմանագիրը: Հանկարծակի ադրբեջանական կողմը ասում է դա և մատուցում է որպես մեծ անակնկալ: Մյուս կողմից անակնկալ է, որ մարդիկ ռազմական գործողություններից փորձում են գոնե բառերի միջոցով ասել, որ պատրաստ են խաղաղության գնալ: Խնդիրը ոչ թե բառերն են, այլ գործողություններն ու հռետորիկան, որոնք միմյանցից էականորեն տարբերվում են»,- ասաց քաղաքագետը:

Միջազգային հանրությունը ևս մեկ անգամ նկատեց, որ հայկական կողմը պատրաստ է կարգավորման հասնել խաղաղ ճանապարհով: Նրա բնորոշմամբ, հայկական կողմի և արտահայտությունները, և գործողություններն են միտված խաղաղության հաստատմանը, որը լինելու է և երկարատև, և կայուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ