13:58 , 12 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Իռլանդիայի Կենտրոնական քրեական դատարանը 2005թ. երկիր ներգաղթած 29-ամյա Արտակ Խաչատրյանին դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ երիտասարդ կնոջ դաժան բռնաբարության համար։ Ինչպես հայտնում է independent.ie-ն, տուժածը պատմել է, որ բռնաբարության հետևանքով ինքն այնպիսի հոգեբանական ցնցումներ է ստացել, որ վախենում է անգամ քնել, որովհետև անընդհատ սարսափելի դեպքի հետ կապված մղձավանջներ է տեսնում։
Թեև հայ տղամարդը հերքել է իր մեղքն ու հայտնել, որ սեռական ակտը տեղի է ունեցել 2-ի փոխհամաձայնության արդյունքում, այնուհանդերձ դատավորը, հաշվի առնելով բռնաբարության դաժանությունն ու կնոջ հանդեպ կրկին նման արարք գործելու հնչեցրած սպառնալիքը, վճռել է նրան ազատազրկել 9 տարի ժամկետով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ