20 լուսանկար, որոնք կվերականգնեն հավատը սիրո նկատմամբ


21:00 , 12 մարտ, 2014

Սերը, թերևս, ոգեշնչման գլխավոր այն աղբյուրն է, որը երբեք չի սպառվում: Թվում է, թե նրա մասին արդեն ամեն ինչ անհաշիվ անգամներ ասվել է, բայց յուրաքանչյուր նոր պատմությունը սիրո նոր ծնունդն է:

Սերը ամենն է, ինչ մենք ունենք, և միայն սիրով պետք է օգնենք միմյանց: © Եվրիպիդես

«Վանկուվերյան համբույր» լուսանկարն արվել էր 2011թ.-ի հունիսի 15-ին՝ վանկուվերյան անկարգությունների ժամանակ: © Reuters

Իրական սերն անդրադառում է դժբախտության մեջ: Այն կարծես կրակի լինի. որքան վառ է լուսավորում, այնքան խիտ է գիշերային մթությունը: © Լեոնարդո դա Վինչի

Զույգը կանգնած է իրենց տան ավերակների մոտ, որն ավերել էր տորնադոն: © Andrees Latif/Reuters

Սերը տարիք չունի, այն միշտ նոր է: © Բլեզ Պասկալ

Մարլենին պարից հետո 98-ամյա Դոնալդ Սմիտերմանը համբուրում է իր կնոջը: © Lucy Nicholson/ Reuters

Յուրաքանչյուրի ճակատագրին սերը հետ հարված է տալիս: © Միխայիլ Բուլգակով

Թեյլոր Մորրիսը, ով պատերազմում կորցրել էր իր վերջույթները, և նրա կինը՝ Դանիելան: © Tim Dodd

Երբ սերը դադարում է քեզ այրել, ուրիշ մարդիկ սկսում են սառչել ցրտից: © Սբ. Վինսենթ դե Պոլ

Էկոլոգիական շարժման ակտիվիստների զույգը արևային լոգանք է ընդունում Նորվեգիայի ծովածոցերից մեկի վրա: © Francois Lenoir/ Reuters

Երիտասարդ տարիքում մենք ապրում ենք, որ սիրենք, իսկ հասուն տարիքում մենք սիրում ենք, որ ապրենք: © Շարլ դե Սենթ-Էվրեմոն

88 տարի առաջ ամուսնացած չինական այս զույգի ամուսնական առաջին լուսանկարը: © Reuters

Սիրելը նշանակում է անդադար պայքարել մեր մեջ և մեր շուրջը եղած հազարավոր խոչընդոտների դեմ: © Ժան Անույ

Տղամարդը փորձում է կանգնեցնել Ռաբաթի Խորհրդարանի շենքի մոտ համբուրվող մի զույգի, ովքեր իրենց համբույրով բողոքում են հասարակական վայրերում մտերմություն ցուցադրելու օրենքի դեմ: © Fadel Senna/ AFP/ Getty Images

Սերը չէին աստվածացնի, եթե այն հրաշքներ չգործեր: © Անտուան Պրևո

Գտնվելով հեռավորության վրա՝ երկու լուսանկարիչներ սիրահարվել էին, և իրենց սիրո մասին ստեղծել էին ֆոտոշարք, թեև իրականում իրար չէին տեսել: © Rosie Hardy, Aaron Nace

«Սեր: Բոլոր կրքերից ամենավեհն ու հաղթականն է»: © Հենրիխ Հայնե

Տղամարդը իր սիրելիին սովորեցնում է այբուբենն այն բանից հետո, ինչ կինը կորցրել էր իր հիշողությունը: © Matthew Ballestero

Այդպես է որոշել բնությունը. ոչինչ այնքան չի ուժգնացնում մարդու սերը, որքան այն կորցնելու վախը։ © Պլինիուս Կրտսեր

Տղամարդը ծաղիկ է նվիրում իր սիրելիին: © Marko Djurica/ Reuters

Սերը մահից ու մահի վախից ավելի հզոր է: Միայն սիրո շնորհիվ է կյանքը շարժվում և պահպանում գոյությունը: © Իվան Տուրգենև

Հայրն ու դուստրը վերաստեղծել են հարսանեկան լուսանկարները՝ իրենց մայրիկի մահից հետո: © Melanie Pace

Միակ արժեքավոր երևույթը, որը Դուք կթողնեք այս կյանքում, սերն է: Ուրիշ ոչինչ: © Ադամ Ջ. Ջեքսոն

Զույգը տորնադոյից հետո ուրախանում է հայտնաբերել ընտանեկան արխիվը: © Mark Lennihan / AP

Եթե մեր մեջ սերը կենդանի է, ապա մենք հավերժ ենք: © Հենրիխ Հայնե

Տարեց զույգը զվարճանում է այգի ճոճանակների վրա: © Mark Ralston/ AFP/ Getty Images

Սիրել նշանակում է մարդուն տեսնել այնպիսին, ինչպիսին, որ նրան ստեղծել է Աստված, այլ ոչ թե ծնողները: © Մարինա Ցվետաևա

Սենթ-Էնդրյուս համալսարանի ուսանողները համբուրվում են փառատոնի ժամանակ: © Jeff J Mitchell/ Getty Images

Սերը խենթություն է: Արդյոք այս դեպքում խելամի՞տ է «խելք» բառը: Դա լույս ու մութ է, սկիզբ ու վերջ: Եվ ոչ ոք չի կարող խուսափել այդ խորհրդավոր ուժից: © Կարլ Գուստավ Յունգ

Ֆիլիպինցի զույգը նույնիսկ ջրհեղեղի պատճառով չի հետաձգել իր ամուսնությունը: © Ramoncito Campo / Reuters

Սերը մեր գոյության սկիզբն ու վերջն է: Առանց սիրո կյանք չկա: Այդ պատճառով սերը այն է, ինչի առջև խոնարհվում է իմաստուն մարդը: © Կոնֆուցիոս

Զույգը կրկնել է «Համբույրը Թայմս Սքվերի վրա» հայտնի լուսանկարը: © Emmanuel Dunand/ AFP/ Getty Images

Սիրո դեմ միայն մի միջոց կա՝ ավելի շատ սիրել: © Հենրի Դևիս Տորո

Լուսանկար՝ քանդակագործ Ալենա Լեբուալյայի ընտանեկան ալբոմից: © Alain Laboile

Նա, ով երբեք չի սիրել, կսիրի վաղը, իսկ ով սիրում է, վաղն ավելի շատ սիրի: © Կլաուդիուս Կլաուդիանուս

Ֆրանսիացի երկրպագուները համբուրվում են ֆուտբոլային խաղից առաջ: © Reuters

Սիրո մեջ հաղթողը նա է, ում սերն է հաղթել: © Սանայի

Այս կնոջ ամուսինը մահացել է, բայց, միևնույնն է, նա ամեն օր նախաճաշում է ամուսնու հետ: © relevantmagazine.com