Մրցավարը մահացել է երկրպագուների կողմից ծեծի ենթարկվելուց հետո


13:26 , 12 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Գանացի մրցավար Կվամե Անդո Կեյը մահացել է երկրպագուների կողմից ծեծի ենթարկվելուց հետո:

Միջադեպը տեղի է ունեցել երկրի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Գոլդ Սթարզ» և «Նաա Ջո Յունայթեդ» ակումբների միջև հանդիպման ժամանակ:

Խաղի հաջորդ օրը մրցավարին մահացած գտել են իր բնակարանում:

Գանայի ֆուտբոլի ասոցացիայի հայտարարության մեջ նշվում է, որ մրցավարի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ: Ոստիկանությունը հետաքննում է գործը: