12:18 , 12 մարտ, 20141in.am-ը գրում է.
Մարտի 12-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Ազատ համալսարանում դասախոսությամբ հանդես կգա նոբելյան դափնեկիր, թուրք հայտնի գրող Օրհան Փամուկը:
Մարտի 13-ին գրողի հետ հանդիպում կկայանա Ռուսթավելի թատրոնում, հաղորդում է Trend գործակալությունը:
Փամուկը համարվում է հետմոդեռնիստական ուղղության առաջատար գրող, ում ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 40 լեզուներով: Գրողը Նոբելյան մրցանակի է արժանացել 2006թ.: