Սեպտեմբերից երեխաների համար նախատեսված նոր տեսակի պատվաստանյութ կներկրվի Հայաստան


12:12 , 12 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Սեպտեմբերից Հայաստան կներկրվի նոր տեսակի պնևմակոկային պատվաստանյութը, որով կպատվաստվեն արդեն հուլիսի 15-ից հետո ծնված երեխաները՝ 3-ից 4 ամսականում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը և ընդգծեց, որ սրա միջոցով պետք է նվազեցվի թոքաբորբերի ու մինինգիտների քանակը (գլխուղեղի թաղանքի բորբոքվածություն):

«Այս պատվաստման արդյունքը մենք կնկատենք մի քանի տարի անց, երբ կնվազեն մինինգիտներն ու թոքաբորբերը, հետևաբար կպակասեն նաև մանկամահացությունները: Սրանք շատ կարևոր պատվաստումներ են մեր հասարակության ավելի առողջ ապրելակերպի համար»,-նշեց նա և ավելացրեց, որ ինչպես Հայաստան ներկրվող այլ պատվաստանյութեր, այս մեկը ևս կբերվի Բելգիայից ու Ֆրանսիայից մոտ 40 հազ. չափաքանակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ