Քահանան՝ պահքի շրջանում պսակադրության և սեռական հարաբերությունների մասին


12:00 , 12 մարտ, 2014

Yerevannews.am-ը գրում է.

«Անառակի կիրակին» մեզ ևս մեկ անգամ մտածելու տեղիք է տալիս, որ պետք է կանգնենք Աստծու առջև և ապաշխարհություն խնդրենք: Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ընթացքում ՊԱՀՔ-ի խորհուրդներին անդրադարձավ Սբ. Սարգիս եկեղեցու արարողապետ Տեր Կարապետ քահանա Կարապետյանը:

«Երբ որ մեկն ապաշխարհության մեջ է, պետք է ուրախանանք: Ապաշխարհությունն անընդհատ պրոցես է ամբողջ կյանքի ընթացքում», - նշեց նա: Նա նշեց, որ պահք պահել՝ չի նշանակում հրաժարվել միայն կենդանական սննդից: «Պահք պահել նշանակում է, պահել մեզ վատ սովորույթներից, վատ արարքներից, եթե հոգևորը չկա, եթե ներսի մասը չի փոխվում, սննդային պահքը ոչինչ չին փոխում: Սակայն պահքը ֆիզիկական մարմինը մաքրելու համար շատ կարևոր է, օգտակար», - նշեց նա: Քահանայի խոսքերով, պահքի շրջանում թույլատրվում է պսակադրություն իրականացնել, քանի որ ոչ բոլորն են պահք պահում, իսկ չպահողներն էլ՝ ցանկանում են պսակադրվել:

«Չպահողը ուզում է ամուսնանա, և եկեղեցին բնականաբար օրհնում է պսակադրությունը: Ոչ բոլորն են պահք պահում, չպահողներն էլ ուզում են պսակադրվել և մենք դա անում ենք: Բոլոր արարողություններն էլ պահքի ժամանակ տեղի են ունենում», - նշեց նա: Անդրադառնալով արդեն այն հարցին, թե Մեծ պահքի շրջանում թույլատրվում են արդյո՞ք սեռական հարաբերությունները, նա նշեց. «Եթե Պահքի ժամանակ այր ու կին որոշում են պահք պահել, կարող են իրենց թույլ չտալ անկողին մտնել, բայց եթե դրանցից մեկը ցանկություն ունի, պետք է դա չպահել, քանի որ անկողինը սուրբ վայր է», - նշեց նա: