Կարեն Շահնազարովն ու ևս 85 մշակույթի գործիչ աջակցություն է հայտնել Ղրիմում Պուտինի քաղաքականությանը


11:16 , 12 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Արվեստի ու մշակույթի 86 ռուսաստանցի գործիչներ իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինայում և Ղրիմում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը, հայտնում է «Դոժդ» հեռուստաընկերությունը:

Նրանք բաց նամակ են հրապարակել ՌԴ Մշակույթի նախարարության կայքում, որի տակ ստորագրել են 86 գործիչներ: Նրանց թվում են այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Նադեժդա Բաբկինան, Յուրի Բաշմետը, Ֆյոդոր Բոնդարչուկը, Սերգեյ Բեզռուկովը, Միխայիլ Բոյարսկին, Օլեգ Գազմանովը, Բորիս Գրաչևսկին, Լև Լեշչենկոն, Պավել Լունգինը, Վլադիմիր Սպիվակովը, Օլեգ Տաբակովը, Գենադի Խազանովը, Զուրաբ Ծերեթելին, Կարեն Շահնազարովը և այլք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ