Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է ռուսական այբունենից հանել «Ы» տառը


10:52 , 12 մարտ, 2014

Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է ռուսական այբունենից հանել «Ы» տառը՝ այն մոնղոլական համարելով: «Հանեք այդ տգեղ տառը, դա ասիական է, դրա համար էլ մեզ չեն սիրում Եվրոպայում: Դա մոնղոլներից է մեզ անցել, եվրոպական ոչ մի լեզվում Ы չկա: Կոկորդային հնչյուն է, գազաններն են նման կերպ խոսում: "И"-ը բավական է»,- Ժիրինովսկու խոսքը մեջ է բերում ՌԻԱ Նովոստին: