20 անծանոթ համբուրվում են, ու որքան էլ տարօրինակ է, սա այնքա՜ն գեղեցիկ է (տեսանյութ)


11:22 , 12 մարտ, 2014

Առաջին համբույրը միշտ անհարմար ու վախեցնող է: Եվ եթե հաջողակ լինես, այն կարող է այնքա՜ն ռոմանտիկ լինել, որ ծնկներդ կսկսեն դողալ:

Լոսանջելոսաբնակ կինոռեժիսոր Տատիա Պիլիևան, համագործակցելով  Wren ստուդիայի հետ, կարողացել է շունչը կանգնեցնող ու ոգեշնչող պահեր ֆիքսել` խնդրելով 20 անծանոթի առաջին անգամ համբուրվել տեսախցիկի առջև: 

Արդյունքում ստացվել է սիրո, ռոմանտիկայի ու սիրո քիմիայի գեղեցիկ էկրանավորում:

Առաջին պահերը բավականին անհարմար էին, ու անծանոթ զույգերը փորձում էին փոքրիկ երկխոսություն ունենալ. «Նորից կասե՞ս՝ ինչ էր անունդ», «Կարո՞ղ ենք լույսերն անջատել», «Իրականում սա բավականին վախենալու է»: Սակայն դրանից հետո, ինչպես երկար ժամանակվա սիրահարներ, նրանք գնում են այդ «սարսափելի» քայլին, ու ինչ-որ կերպ ամեն ինչ հրաշալի է ստացվում:
Տեսանյութը երկու օրում 20 միլիոնից ավել դիտում է հավաքել:

Slate.com կայքում, սակայն, նշվում է, որ իրականում տեսանյութը Wren ստուդիայի 2014թ.-ի աշնան հավաքածուի համար գովազդ է, որում նկարահանվել են պրոֆեսիոնալ դերասաններ, մոդելներ ու երաժիշտներ: Այդ թվում մոդելներ Նատալիա Բոնիֆաչին, Ինգրիդ Սքրամը, Լենգլի Ֆոքսը, երաժիշտներ Զի Բերգը, Դեմիան Կուլաշը, Ջասթին Քենեդին, երգիչ Նիկոլ Սայմոնը, երգչուհի-դերասանուհի Սոկոն, ում կատարումը հնչում է ֆիլմի տեսանյութի մեջ, ինչպես նաև դերասաններ Կարիմ Սալեհը Մեթյու Քերին, Ջիլ Լարսոնը, Կորբի Գրիսենբեքը, Եղիսաբեթա Թեդլա, Լյուք Քուքը և Մարիաննա Պալկան:

Չնայած իրականում տեսանյութում նկարահանված 20 անհատը իսկապես անծանոթներ էին, այնուամենայնիվ,  այն կախարդական ու գեղեցիկ տպավորությունը, որ թողնում է տեսանյութը, անհետանում է, երբ հասկանում ես, որ այդ մարդիկ վճարվել են սիրո քիմիան էկրանավորելու համար:

Տեսանյութը ստորև: