10:12 , 12 մարտ, 20141in.am-ը գրում է.
Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոն մեկնաբանել է տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ Կիև վերադառնալու խոստումը: Լուցենկոն կարծում է, որ Ռուսաստանը կարտաքսի Յանուկովիչին Ուկրաինա: Այս մասին նա հայտարարել է 5-րդ հեռուստաալիքի եթերում:
«Ինչ վերաբերում է նախկին երաշխավորի՝ շուտով Ուկրաինա վերադառնալու խոստմանը, ապա Ռուսաստանն, ըստ ամենայնի, կկատարի արտաքսման մասին օրենքները, և Վիկտոր Յանուկովիչին կհասցնեն Ուկրաինա՝ պատասխան տալու համար հարյուրավոր սպանվածների և հսկայական թվով վիրավորների համար, քանի որ նրանք դարձան նրա, եթե կարելի է այդպես ասել, նախագահության հետևանքը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին Վիկտոր Յանուկովիչը հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքից: