Այն հանգամանքը, որ ռուս-ուկրաինական լարված հարաբերությունները և դրանց ցանկացած հանգուցալուծում, ինչ-որ չափով, որոշակի բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական կյանքի վրա, կարծում եմ, որ կասկածից վեր է, բայց այդ հանգամանքը դարձնել տնտեսական քաղաքականության ձախողումների պատճառաբանություն, և տրվել անգործությանը, ցանկացած ուղղությամբ զարգացումների սցենարները հաշվի չառնելով, անթույլատրելի է: Հարկ չկա, հեռանկարում արդարացումների համար պարարտ հող նախապատրաստել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մերօրյա տնտեսական Հայաստանի պայմաններում արդարացումները վաղուց իրենց սպառել են…