Եթե Ղրիմը միանա Ռուսաստանին, Վրաստանը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին


09:56 , 12 մարտ, 2014

Lragir.am-ը գրում է.

Վրաստանին սեպտեմբերին հնարավոր է տրամադրվի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների պլան, եթե Ղրիմն ընդգրկվի Ռուսաստանի կազմում, գրում է Коммерсантъ-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի աղբյուրին։

«Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում հանգեցրել են Արևելյան Եվրոպայում դաշինքի ավելի կտրուկ քաղաքականության վերաբերյալ քննարկման վերսկսման անհրաժեշտությանը», նշել են ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում։

ԱՄՆ պետդեպարտամենտում էլ հայտնել են, որ ԱՄՆ-ն կաջակցի դաշինքին միանալու Թբիլիսիի ցանկությանը։

Պետդեպի աղբյուրի տվյալներով՝ «եթե Ռուսաստանը հայտարարի Ղրիմի միանալու մասին, ապա Վրաստանին անդամակցության ծրագիրը տրամադրելու հարցը կարելի է համարել գրեթե որոշված»։