Երևան-2014. Շախմատի Եվրոպայի առաջնություն. 8-րդ տուրի արդյունքները


09:48 , 12 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Երևանում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Մարտի 11-ին տեղի ունեցան 8-րդ տուրի պարտիաները:

Միանձնյա առաջատար Ալեքսանդր Մոտիլևը սպիտակներով հաղթեց ուկրաինացի Պավել Ելիջանովին և 1 միավորի հասցրեց տարբերությունն իրեն հետապնդող 13 շախմատիստների վաստակած միավորների հետ: 6-ական միավորով 2-14-րդ տեղը բաժանող շախմատիստների թվում են նաև Հայաստանի ներկայացուցիչներ Հրանտ Մելքումյանը և Վլադիմիր Հակոբյանը, ովքեր 0.5-ակա միավոր վաստակեցին 8-րդ տուրում: 

Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանը վաստակել են 5.5-ական միավոր, իսկ Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Դավիթ Քալաշյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5-ական: Եվրոպայի առաջնության ավարտին մնաց 3 տուր: