«Հայկական ժամանակ». Ղարաբաղյան շարժման առաջին Երևանցի զոհի հիշատակին նվիրված ցայտաղբյուրը մինչ օրս ջարդված է


08:50 , 12 մարտ, 2014

«1988-ի հուլիսի 5-ին տեղի էին ունենում դրամատիկ իրադարձություններ։ Խորհրդային զորքերը մտցվել էին Երևան, և փորձ էր արվում ուժային մեթոդներով ճնշել Համազգային շարժումը։ Խորհրդային իշխանությյունը որոշել էր վերահսկողության տակ վերցնել «Զվարթնոց» օդանավակայանը։ «Զվարթնոցի» աշխատակիցները դիմադրում էին, որովհետև հասկանում էին, որ դրանով Հայաստանը կզրկվի կարևոր արտաքին կոմունիկացիայից։ Այս վիճակում Համազգային շարժումը երթով շարժվեց դեպի «Զվարթնոց» օդանավակայան վերջինիս փակումը թույլ չտալու համար։ Երթի ընթացքում, դեպի օդանավակայան տանող Փարաքարի հայտնի խաչմերուկում Սովետական սպայի կրակոցից զոհվեց 22 ամյա լուսանկարիչ Խաչիկ Զաքարյանը, ով համարվում է Ղարաբաղյան շարժման առաջին Երևանցի զոհը։ 
Մեկ տարի անց Զաքարյանի զոհվելու վայրում նրա հիշատակին նվիրված համեստ ցայտաղբյուր բացվեց: Տարիներ աոաջ, սակայն, այդ ցայտաղբյուրը ջարդվել է. և այս փաստը մինչև հիմա որևէ ուշադրության չի արժանացել։ Մի՞թե այն պատճառով, որ 1988 թվականի շարժման գաղափարները մեր օրերում այլևս արդիական չեն։ 

Համենայնդեպս, Փարաքարի գյուղապետը խոստացել է, որ առաջիկայում ցայտաղբյուրը կվերականգնվի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։