07:56 , 12 մարտ, 2014
«Հրապարակը» գրում է.
«Գազի գների շոկին դեռ չընտելացած` հայ բազմաչարչար սպառողները նոր շոկի մեջ են հայտնվել արդեն էլեկտրաէներգիայի վճարումների մասով, որոնք գրեթե գազին հավասարվել են:
Ըստ լավատեղյակների, այս «թվերն» անմիջականորեն կապված են ՀԷՑ-ի վաճառքի հետ: «Էլեկտրիկներից» շատերը, ցանցը մաքրելու, «համ էլ` ով սաղ-ով մեռած» կարգախոսից ելնելով, հավելագրումներ են կատարում: Բայց իրենց ուղղված հարցերին ի պատասխան` անվրդով ասում են. «Ճիշտ ա սաղ, ոչ մի հավելագրում չկա, ձեր տանը սոչիկ դրեք՝ համոզվեք»:
Բանն այն է, որ նրանք շատ լավ գիտեն` ով տանը «սոչիկ» ունի, դրանց մոտ հավելագրում չեն կատարում, «սոչիկ» չունեցողների վրա են կատարում հավելագրումները»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: