Շաբաթվա վեց օրը պապս սոցիալ-դեմոկրատ էր...


03:29 , 12 մարտ, 2014

Շաբաթվա վեց օրը պապս սոցիալ-դեմոկրատ էր,
իսկ յոթերորդ օրը հին ընկերներով հավատում էին 
արդարությանը,
ազատությանը, 
հավասարությունը,
ապահովությանը,
պաշտպանվածությանը,
իսկ երեկոյան՝ այգում, քաշած թթի արաղով,
ոչ մեկ չէր կասկածում
գործընկերությանը, ընկերությանը, 
ամեն տեսակ ախպեր-եղբայրությանը
և վերջապես խաղաղությանը,
որում հանդարտ մթնում էր օրը՝ 
հերթական անգամ ժամանակ չթողնելով հեղափոխությանը: