00:57 , 12 մարտ, 2014
Lurer.com-ը գրում է.
ՉԺՀ-ն 10 արբանյակ կօգտագործի մալայզիական Boeing-777 կորած ինքնաթիռը գտնելու համար: Այդ մասին հաղորդվում է «Ցզեֆանցզյուն բաո» թերթի կայքում, որը Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի տպագիր օրգանն է:
Արբանյակների հիմնական խնդիրն է որոնողափրկարարական աշխատանքների շրջանում երկրի մակերեւույթի բարձրորակ տիեզերական լուսանկարների ստեղծումը, գրում է հրատարակությունը: Նրանք նաև կապահովեն օդերևութաբանական իրադրության մոնիթորինգը և կապը գործողության մասնակիցների միջև:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Սթիվ Ուորենը լրագրողներին հայտնել է, Պենտագոնը երկրորդ ռազմանավը՝ Kidd էսկադրային ականակիրն է ուղարկել Հարավչինական ծով՝ գտնելու «Մալայզիայի ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Boeing-777-200 ինքնաթիռը:
Boeing 777-200 ինքնաթիռի հետ կապը, որտեղ գտնվում էին 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ, կտրվել էր մարտի 7-ին Երևանի ժամանակով ժամը 22:40-ին Մալայզիայի մայրաքաղաքից թռիչքից երկու ժամ անց: Նախնական տվյալների համաձայն՝ օդանավում եղել են Չինաստանի 154 քաղաքացի, Մալայզիայի՝ 38, Հնդկաստանի՝ 5, Ինդոնեզիայի՝ 7, Ավստրալիայի՝ 7, ԱՄՆ-ի՝ 4, Ֆրանսիայի՝ 3, Նոր Զելանդիայի, Կանադայի և Ուկրաինայի՝ երկուական, Ռուսաստանի և Նիդեռլանդների՝ մեկական քաղաքացիներ: