ՄԱԿ-ի հանձնակատարը չի մեկնի Ղրիմ օդանավակայանի՝ Ուկրաինայից չվերթներ չընդունելու պատճառով


23:39 , 11 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդու իրավունքների հարցով օգնական Իվան Շիմոնովիչը չի մեկնի Ղրիմ, քանի որ Սիմֆերապոլի օդանակակայանը չվերթներ չի ընդունում Ուկրաինայի այլ հատվածներից: Այս մասին լրագրողներին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը:

«Շիմոնովիչը չի մեկնի Ղրիմ այն պատճառով, որ օդանավակայանը փակ է և Ուկրաինայի այլ հատվածներից թռիչքներ չի ընդունում»,-հայտնել է վերջինս՝ բացառելով հանձնակատարի ժամանումը Ղրիմ այլ տարածքից, օրինակ՝ Մոսկվայից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ