Օբաման նկարահանվել է «Երկու ձարխոտերի միջև» շոուում


23:09 , 11 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նկարահանվել է «Երկու ձարխոտերի միջև» կատակերգական շոուում, որի հաղորդավարը հոլիվուդյան դերասան Զաք Գալիֆիանակիսն է, հաղորդում է CBS-ը:

Այս անգամ, սակայն, ի տարբերություն մյուս հաղորդումների` կատակների մեծամասնությունը հնչում էր հյուրի կողմից: Մասնավորապես, Օբաման հետաքրքիր պատասխան է տվել Գալիֆիանակիսի` նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտի վերաբերյալ մեկնաբանությանը:

«Եթե ես մնայի երրորդ պաշտոնավարման ժամկետով ևս, դա այնքան վատ կլիներ, որքան «Տղաների երեկույթ Վեգասում-3»-ը, այնպես չէ՞»,- արձագանքել է Օբաման: