ՆԱՏՕ-ն մտադիր է վերագնահատել ՌԴ-ի հետ հարաբերությունները և ընդլայնել Ուկրաինայի հետ համագործակցությունը


22:19 , 11 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների ԱԳ նախարարների նախատեսված հանդիպումը կկայանա Բրյուսելում՝ ապրիլի 1-2-ը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի մամլո ծառայությանը հղումով:

«Հանդիպման օրակարգը ներկա պահին հստակեցվում է», - նշվում է մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը մարտի 5-ին նախազգուշացրել էր, որ ապրիլին կայանալիք՝ ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը ամբողջովին կվերագնահատվեն դաշիքնի հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ