«ՌԴ-ի նկատմամբ եվրոպական պատժամիջոցները կարող են ուժի մեջ մտնել արդեն այս շաբաթ». Ֆրանսիայի ԱԳՆ


22:12 , 11 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

ՌԴ-ի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները կարող են ուժի մեջ մտնել արդեն այս շաբաթ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը:

«Ղրիմում նշանակված հանրաքվեն անօրինական է,-ասել է Ֆաբիուսը «Ֆրանս-Էնտեր»-ի եթերում:-Մենք չենք կարող թույլ տալ նման բան, քանի որ դա կհանգեցնի Ուկրաինայի ապակայունացմանը: Համապատասխանաբար մենք կկիրառենք պատժամիջոցներ: Հնարավոր է, որ դրանք ուժի մեջ կմտնեն արդեն այս շաբաթ»:

Նախարարը պարզաբանել է, որ խոսքն «ավուարների սառեցման և Ռուսաստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչների համար այցագրերի վերացման» մասին է:

Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը վերապահում է արել, որ պատժամիջոցները կարող են հետաձգվել, եթե «Մոսկվան իրադրության ապաէսկալացման ձգտում հանդես բերի» Ուկրաինայում: