21:59 , 11 մարտ, 20141in.am-ը գրում է.
Փոքր երկսենյականոց բնակարանը, որտեղ Օբաման ապրել է 1981-1982 թթ., երբ սովորել է Կոլումբիայի համալսարանում, մեկ օրվա համար 135 դոլարով վարձով է տրվում: Ինչպես նշում է բնակարանի սեփականատերը՝ այն նույնիսկ հիշատակվել է Օբամայի «Իմ հոր երազանքը» ինքնակենսագրական գրքի առաջին մասում, որը հրատարակվել է 1995 թ.՝ նրա քաղաքական կարիերայից առաջ:
Սակայն այդ բնակարանում չի պահպանվել 1980-ականների ներքին հարդարումը:
Ընդհանուր առմամբ, բնակիչները գոհ են Օբամայի նախկին բնակարանից: Սակայն անցած ձմեռ դժգոհություններ են եղել բնակարանի տաքացման և մաքրման վատ աշխատանքի վերաբերյալ, գրում է rus.ruvr.ru-ն: