Գյուղատնտեսական մթերքների շուկան գնային իմաստով ամբողջովին վերահսկողությունից դուրս է. Բաբկեն Պիպոյան


21:47 , 11 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Ամբողջ աշխարհում գոյություն ունեն գյուղատնտեսական մթերքների գները կարգավորող հանձնաժողովներ, որոնք սահմանում են ապրանքի մթերման գինը, վաճառքի առավելագույն շեմը և այլն: Հայաստանում, սակայն, նման հանձնաժողով չկա: Tert.am-ի հետ զրույցում այս փաստն արձանագրեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով այս օրերին բազմաթիվ քննարկումների առիթ հանդիսացած՝ ծաղիկների գնի բարձրացման հարցին:

Նա ասաց, որ իրենք շատ բողոքներ են ստանում ծաղիկների թանկացման հարցով, իսկ գյուղատնտեսական մթերքների շուկան գնային իմաստով ամբողջովին վերահսկողությունից դուրս է:

«Մենք մի քանի անգամ հրապարակային խոսել ենք նման կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին, բայց դա պետք է լինի ոչ թե հերթական անգամ ստեղծված անգործ մարմինը, այլ իրականում գործի»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ