19:58 , 11 մարտ, 2014
Tert.am-ը գրում է.
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր ԱԺ–ում հայտարարությունների ժամին հանդես է եկել ելույթով և ասել, որ Հայաստանը պարտավոր է արդեն իսկ քայքայվող և մեկուսացման գնացող Մաքսային միությանն անդամակցելու փոխարեն, վերանորոգել հարաբերությունները Եվրամիության հետ` արևելյան գործընկերության և ասոցացման պայմանագրի շրջանակներում, որպես առաջադեմ, դեմոկրատական և զարգացած տնտեսական ինտեգրացիոն միավորի: Նա նաև անդրադարձել է ուկրաինական իրադարձություններին։
Ելույթը մեջբերում ենք ստորև.
«Վերջին օրերին որոշ քաղաքական շրջանակներ փորձում են առաջ քաշել այն վտանգավոր մոտեցումը, թե Ղրիմի այսպես ասած հանրաքվեն կարող է նախադեպ լինել Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար:
«Նախ միանգամից նշեմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշումը տեղի է ունեցել ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային դեմոկրատական նորմերին խստիվ համապատասխան:
Ակնհայտ է, որ Ղրիմի խնդիրը արհեստականորեն առաջ քաշվեց աշխարհաքաղաքական շահերի բախման արդյունքում և Ղրիմի ազգաբնակչությունը չունի կոնսենսուս ինքնորոշման հարցի վերաբերյալ:
Եվ վերջապես, Ղրիմում գործընթացները տեղի են ունենում ռուսական կողմի ռազմական ագրեսիայի ներքո, որոնք ազդեցիկ միջազգային իրավական սուբյեկտների կողմից արդեն իսկ ճանաչվել են անօրինական: Թեկուզ հենց այս պատճառով անթույլատրելի է ընդհանրացնել Ղարաբաղի և Ղրիմի խնդիրները:
Հաջորդ մտահոգությունս կապված է ներկայիս աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին Մաքսային Միությանն անդամակցելուց բխող վտանգավոր հետևանքների հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ