Գիտնականները Չինգիզ խանի ռազմական հաջողությունները բացատրել են եղանակային լավ պայմաններով


21:41 , 11 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ամերիկացի հետազոտողները կարծում են, որ XIII դարի սկզբին հզոր Մոնղոլական կայսրության ստեղծման համար հիմնական բարենպաստ գործոններից մեկն էլ եղել է մեղմ և խոնավ եղանակը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ամերիկացի գիտնականների խումբը, ուսումնասիրելով Մոնղոլիայի կենտրոնական շրջաններում հնագույն ծառերի տարեկան օղակները, նկատել են, որ Չինգիզ խանի կայսրության ծաղկումը (1211-1225)համընկնում է ավելի քան 1000 տարում ամենամեղմ և խոնավ շրջանի հետ:

Շնորհիվ նման պայմանների՝ խոտն աճել է ավելի արագ՝ ապահովելով Չինգիզ խանի վիթխարի հեծելազորը: