ՄԱԿ. Պատերազմի հետևանքով տուժած սիրիացի երեխաների թիվը մեկ տարում կրկնապատկվել է


19:46 , 11 մարտ, 2014

ՄԱԿ. Պատերազմի հետևանքով տուժած սիրիացի երեխաների թիվը մեկ տարում կրկնապատկվել էPanorama.am-ը գրում է.

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) հայտարարել է, որ վերջին մի տարում Սիրիայի պատերազմի հետևանքով տուժած երեխաների թիվը կրկնապատկվել է: Առավել ծանր վիճակում են այն երեխաներ, ովքեր գտնվում են շրջափակված տարածքներում և զրկված են օգնությունից: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում: 

«Սիրիացի երեխաների համար վերջին երեք տարիները իրենց կյանքի ամենաերկար տարիներն էին: Արդյոք նրանք պետք է համբերեն տառապանքի ևս մեկ տարի»,-ասել է UNICEF-ի գործադիր տնօրեն Անթոնի Լեյքը` կոչ անելով անմիջապես վերջ դնել բռնություններին և մեծացնել ցուցաբերվող օգնությունը: 

Լեյքը նման հայտարարություն արել է այն բանից հետո, երբ գործակալությունը «Շրջափակման տակ. Սիրիայի երեք տարի շարունակվող հակամարտության ավերիչ ազդեցությունը երեխաների վրա» վերտառությամբ զեկույց էր հրապարակել, համաձայն որի «Սիրիայի պատերազմը շոշափել է մոտ 5.5 մլն երեխայի, որոնցից 2 մլն-ը կարիք ունի հոգեբանական օգնության կամ բուժման»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ