Ուկրաինայի կողմից նախաձեռնված ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը չի կայանա


19:39 , 11 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստը, որը նախատեսվում էր անցկացնել մարտի 12-ին Կիևում, չի կայանա: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ԱՊՀ մարմինների մշտական ներկայացուցիչ Իվան Բունեչկոն:

«ԱՊՀ երկրների ԱԳՆ-երի մեծ մասը չեն համաձայնել խորհրդի նիստ անցկացնել, և այն չի կայանա»,- ասել է Բունեչկոն:

ԱՊՀ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՊՀ պետությունների մշտական ներկայացուցիչների խորհուրդը անհնարին է համարել մարտի 12-ին Համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստի անցկացումը Կիևում: