19:14 , 11 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոլն այսօր ստորագրել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի երրորդ մասնաբաժինը՝ 100 մլն եվրոյի չափով վարկային համաձայնագիրը:
Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարության ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ներդրումային այս ծրագրի նպատակն է ստեղծել արդյունավետ, անվտանգ և կենսակայուն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, որը կապահովի Հայաստանի ներքին տարածքների միջև, ինչպես նաև այլ երկրների հետ միջազգային կապը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ