Հովհաննես Դավթյանը՝ «Քաղաքում»-ի Մխոն, ընկերների հետ նշել է «իր երեխայի» միամյակը


19:08 , 11 մարտ, 2014

Մարտի 9-ին  «Բանակում» և «Քաղաքում» սերիալների հերոս Մխոյի, նույն ինքը` Հովհաննես Դավթյանի հեղինակած «HD Stand Up Show»-ն դարձավ մեկ տարեկան:

Թե ինչպես ծնվեց այս նախագիծը, ArmՏtar.am-ն արդեն անդրադարձել է, իսկ թե ինչ հաջողություններ հասցրեց գրանցել այն մեկ տարվա ընթացքում, ArmՏtar.am-ին պատմեց Հովհաննես Դավթյանը:

«Այս ամիսների ընթացքում բավականին շատ մարդիկ իմացան մեր նախագծի մասին: Ովքեր մեկ տարի առաջ էին եկել ներկայացումը դիտելու, ներկա էին նաև երեկ, և նրանց արձագանքներից կարելի է կարծել, որ նախագիծը հասցրել է սիրվել, ընդունվել իր ձևաչափի մեջ, քիչ- քիչ  ունենալ նաև իր հանդիսատեսը:

 Թերևս կարող ենք ասել, որ  մեկ տարին այդքան էլ մեծ ժամանակահատված չէ  լիովին կայանալու և հաստատուն տեղն ունենալու համար այս ոլորտում, բայց, հաշվի առնելով մարդկանց կարծիքները, հասկանում եմ, որ քիչ բան չենք արել այս մեկ տարվա ընթացքում» ,- ասաց Հովհաննեսը:

Ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ երկու օր առաջ` նույն ժամին, նույն տեղում և նույն ներկայացումով  ստեղծագործական խումբը  ելույթ է ունեցել  իր  հանդիսատեսի համար:

«Ուղիղ մեկ տարի առաջ սկսեցինք «Ձեզ համար, կանայք» մոնո ներկայացմամբ և, ավանդույթը չխախտելով, այս տարի նույնպես ամենը թողնելով նույնը, փորձեցինք նույն ներկայացմամբ նշել մեր մեկ ամյակը և  անսպառ ծիծաղով ներկայացանք մեր հանդիսատեսին. ուղղակի հիանալի անցավ»:

Շարունակությունը` այստեղ