Արքայազն Ջորջի համար իսպանացի դայակ են վարձել


21:01 , 11 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Քեմբրիջի արքայազն Ջորջ Ալեքսանդր Լուի համար Իսպանիայից դայակ են վարձել: Այս մասին հայտնի է դարձել Hello! պարբերականին:

Հաղորդվում է, որ արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի 8-ամսական առաջնեկի համար դայակ են գտել դեպի Մալդիվներ նրա ծնողների ուղևորությունից առաջ: Կնոջն արդեն տեսել են փոքրիկի հետ Լոնդոնի Հայդ-պարկում շրջելիս:

Դայակի անունը չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ նա Մեծ Բրիտանիայում է ապրում արդեն 20 տարի և նախկինում զբաղվել է երկրում այլ հայտնի ընտանիքների երեխաների հետ: Կինն ամուսին կամ զուգընկեր չունի, այդ իսկ պատճառով նա կարող է աշխատանքին նվիրել իր ժամանակի մեծ մասը:

Թագավորական տան ներկայացուցիչները չեն մեկնաբանել նորությունը: