Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել այս շաբաթ. Ֆրանսիայի արտգործնախարար


17:56 , 11 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ղրիմում տիրող իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել այս շաբաթ: Ինչպես հաղորդում է France Inter ռադիոկայանը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:

Քաղաքական գործիչը նշել է, որ պատժամիջոցնեն իրենց մեջ ներառում են Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների ակտիվների սառեցում, ինչպես նաև այցագրի սահմանափակումներ:

Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է, որ մարտի 16-ին Ղրիմի կարգավիճակի հարցով նախատեսված հանրաքվեն օրինական չէ, այդ պատճառով թերկաղզու հավանական անդամակցումը Ռուսաստանին ևս կլինի միջազգային օրենսդրության խախտում:

«Մենք չենք կարող ճանաչել այն, ինչն անօրինական է և ինչը լուրջ հետևանքներ կունենա» ,- հայտարարել է Ֆաբիուսը և հավելել, որ Ուկրաինայում միակ օրինական քեվարկությունը տվյալ պահին մայիսի 25-ին նախատեսվող նախագահական ընտրություններն են: