18:00 , 11 մարտ, 2014

Տոկիոյում բնակվող արվեստագետ Հիկարու Չոն հիպերռեալիստական պատկերներ է նկարում մարմնի վրա, սակայն, երբ ինչ-որ պահի նրա մոտ չի գտնվում մեկը, ում մարմնի վրա նա կստեղծագործեր, Չոն սկսում է նկարել այն սովորական սննդի վրա, որը կարողանում է գտնել տանը, և դրանք վերածում բոլորովին այլ մթերքի:


Իր` «Սա այն չէ, ինչ թվում» խորագրով աշխատանքների հավաքածուում նա նկարել է այնպիսի մթերքների վրա, ինչպես, օրինակ, բանանները, լոլիկները ու ձվերն են` նկարչության միջոցով դրանք վերածելով բոլորովին այլ մթերքի:
Բացի ուղղակի հետաքրքիր ու գեղեցիկ աշխատանքներ լինելուց, այս աշխատանքները նաև խորը միտք են արտահայտում` մարդկանց դրդելով ավելի խորն ուսումնասիրել իրենց շրջապատում եղած առարկաներն ու մյուս մարդկանց, քանի որ այն, ինչ տեսանելի է արտաքինից, կարող է խաբուսիկ լինել:

