17:08 , 11 մարտ, 20141in.am-ը գրում է.
Լեհաստանը ողջունում է ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը երկրում և հանդես գալիս դրա առավելագույն ընդլայնման օգտին: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին՝ այց կատարելով Լասկ քաղաքում գտնվող մարտավարական ավիացիայի 32-րդ բազա, որտեղ տեղակայված են F-16 կործանիչները:
«Մենք կցանկանայինք տեսնել ԱՄՆ զինված ուժերի հնարավորինս ավելի լայն ներկայություն մեր՝ լեհական տարածքում՝ ՆԱՏՕ-ի համակարգի շրջանակում»,-ասել է նա:
Կոմորովսկին բարձր է գնահատել ռազմական ոլորտում Լեհաստանի և ԱՄՆ-ի գործնական փոխգործակցությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Լեհ-ամերիկյան համագործակցության իսկական չափում է հանդիսանում ամերիկացի զինվորների ներկայությունը լեհական պետության տարածքում՝ այստեղ՝ Լասկում» ,-նշել է նա: