17:56 , 11 մարտ, 2014Անիմացիոն լուսանկարները միավորում են լուսանկարների ու տեսանյութերի լավագույն կողմերը: Ստորև համացանցից առանձնացրել ենք անիմացիոն հետաքրքիր 20 լուսանկար, որոնք ընդամենը մի քանի վայրկյանում բացատրում են մեզ շրջապատող աշխարհը:
Ինչպես են արտադրվում մակարոնները
Ինչպես է արգանդում կազմավորվում մարդու դեմքը
Կնոջ արգանդում առաջին եռամսյակի ընթացքում աճառային հյուսվածքների ու միջթաղանթային հյուսվածքների կազմավորման ընթացքում զարգացող դեֆորմացիաներով ձևավորվում է սաղմի գանգը:
Ամերիկայի Նահանգների պատմությունն ու տարածքները քարտեզով
Անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիան մեկ շարժական լուսանկարում, և ոչ թե բազմաթիվ թերթերով պատմության գրքեր:
Զատիկի կղզու Մոայ արձանների տեղափոխման հնարավոր վարկածներից մեկը
Պոլինեզյան այս հսկայական արձանների կառուցման ու տեղափոխման հարցը դարեր շարունակ առեղծված է եղել: Այն հարցին, թե մարդիկ ինչպես կարող էին առանց տեխնիկական ուժի տեղափոխել այս հսկայական քարերը, փորձ է արվել պատասխանել ստորև ներկայացված լուսանկարի միջոցով:
Բրիտանական կայսրության էվոլյուցիան
1922թ.-ին իր ծաղկման շրջանում Բրիտանական կայսրությունը կառավարում էր աշխարհի մոտավորապես գրեթե քառորդ մասը ու, իր իշխանության տակ 458 միլիոն մարդ բնակչություն ունենալով, դրա բնակչությունը աշխարհի ընդհանուր բնակչության մեկ հինգերորդ մասն էր կազմում:
ԱՄՆ-ում մարիխուանայի օրինականացումը
Լոնդոնի ընդլայնումը
Հռոմեացիների կողմից Լոնդինիում անուն ստացած այս քաղաքն այսօր ունի 8.3 միլիոնի հասնող բնակչություն, որը գրեթե հավասար է Ավստրիայի բնակչության ամբողջական թվին:
Կրոնական արշավների ու նվաճումների պատմությունը
Օսմանյան կայսրության ծաղկումն ու անկումը
Վեց դար շարունակ լինելով աշխարհի կարևորագույն կայսրություններից մեկը` այն փլուզվեց Առաջին աշխարհամարտի արդյունքում: Իր ծաղկման շրջանում այն կառավարում էր Հարավարևելյան Եվրոպան, Արևմտյան Ասիան, Կովկասը, Հյուսիսային Աֆրիկան ու Աֆրիկայի, Եթովպիայի ու Սոմալիի շրջանները:
Արալյան ծովի փոքրացումը
Արալյան ծովը, լինելով աշխարհի ամենամեծ լճերից մեկը, ժամանակի ընթացքում Սովետական ոռոգման ծրագրերի հետևանքով ցամաքել ու փոքրացել է:
Ինչպես են աշխատում փամփուշտները
Հյուսիսային Ամերիկայի տարածքների հանդեպ պահանջները այլ պետությունների կողմից
Գործազրկության ամսական մակարդակը ԱՄՆ-ում
2000-ականներին ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնված ԱՄՆ-ի և ոչ մի նահանգի չի հաջողվել խուսափել գործազրկության թվի աճից:
Ինչպես է ընդլայնվել Չինաստանի սահմանը
14 ինքնիշխան պետությունների հարևան լինելով՝ Չինաստանի սահմանները աշխարհում ամենաերկար ցամաքային սահմաններն են, որոնց երկարությունն ընդհանուր առմամբ կազմում է 22.117 կմ:
Եվրոպական պետությունների էվոլյուցիան
Անգլերենի այբուբենի ծագումն ու էվոլյուցիան
Անգլոսաքսոնական, ռունական այբուբենի ու լատինական ձեռագրերի միաձուլման արդյունքում տարիների ընթացքում պատերազմների, նվաճողական արշավների ու քաղաքական խարդավանքների հետևանքով տարբեր փոփոխությունների ենթարկված անգլերենի այբուբենը:
Լաս Վեգասի տարածքի ընդլայնումը
19-րդ դարում մեքսիկացիների կողմից հիմնադրված այս քաղաքը այժմ հսկայական չափերի է հասնում: Անիմացիոն լուսանկարում տեսեք, թե ինչպես են տարիների ընթացում ընդլայնվում դրա սահմանները:
Հռոմեական կայսրության էվոլյուցիան
Ժամանակի ընթացքում պատերազմներն ու խառնակչությունեները նպաստել են կայսրության վերելքին ու անկմանը, որի պատմությունը կարող եք տեսնել անիմացիոն լուսանկարում:
Համացանցի օգտագործումը՝ ըստ ժամային գոտիների
Ինչպես են աշխատում բանալիները
Լեհաստանի տարածքային փոփոխությունները 1635-2009թթ.-ին
Թագավորություն կազմավորումից հետո մի քանի դար անց Երկրորդ աշխարհամարտի տարիներին ավելի քան 6 միլիոն լեհ է կոտորվել ու շատ-շատերն էլ տառապել են կոմունիստական խիստ կառավարման տարիներին:

Երկրի իրական չափերը