Հոգեբանական թեստ. ստեղծիր քո երազանքների կղզին


21:00 , 11 մարտ, 2014

Ըստ Ձեր երևակայության այս կղզու վրա տեղադրեք յուրաքանչյուր պատկերից Ձեզ ամենից շատ դուր եկած առարկան, ստեղծեք Ձեզ երազանքների կղզին և ստորև կարդացեք վերջինիս նկարագրությունը: 

 

 

Արմավենին դու ինքդ ես

Որքան մեծ է արմավենին, այնքան դու քեզ ավելի հասուն ես զգում, այնքան ավելի մեծ է քո հետաքրքրությունների և հոբբիների շրջանակը:

Որքան այն մոտ է կղզու կենտրոնին, այնքան ավելի վստահ ես սեփական ուժերիդ վրա:

Եթե արմավենին դրել ես կղզու եզրին, ապա հաճախակի ես քեզ չհասկացված զգում:

 

Առագաստանավը քո սերն է   

Եթե դու ընտրել ես ամենափոքր առագաստանավը՝ նշանակում է, որ դու փոխադարձ զգացմունքների ակնկալիք գրեթե չունես:

Սև գծով առագաստանավը խոսում է այն մասին, որ հաճախակի ես սիրահարվում և ոչ լուրջ կերպով:

Վարդագույն առագաստանավը նշանակում է, որ դու ռոմանտիկ և նուրբ անձնավորություն ես և սիրո համար պատրաստ ես ամեն ինչի:

Ամենամեծը նշանակում է, որ քո ընտրյալը անկեղծ զգացմունքներ է տածում քո հանդեպ և հնարավոր է նաև քեզանից տարիքով մեծ է:

Որքան պատկերը մոտ է ափին, սերն այնքան ավելի մեծ տեղ է գրավում քո կյանքում:

 

Տանիքը  քո ընկերներն են

Եթե այն շատ մոտ է դրված արմավենուն, ապա դու իրոք շատ մտերիմ ընկերներ ունես:

Որքան արմավենին հեռու է տանիքից, այնքան ավելի միայնակ ես քեզ զգում:

Եթե արմավենին տանիքից ավելի վեր է, ապա դա նշանակում էր, որ դու զգում ես քո գերազանցությունը, և ընդհակառակը, եթե այն ցածր է, ապա դու ընկերների աջակցության կարիք ունես:

Ծղոտե հովհանի- փոխադարձ աջակցություն:

Վարդագույն- հաճախակի մրցակցություն:

Պանդա- դու նախընտրում ես շփվել տարիքով քեզանից ավելի փոքր մարդկանց հետ:

Ճոճանակներ- դուք սիրում եք միասին զվարճանալ:

 

Փրկարար օղակը քո ընտանիքն է

Որքան քիչ օղակներ ես վերցրել, այնքան ավելի պաշտպանված ես քեզ զգում:

Եթե օղակը լողում է ջրում՝ նշանակում է, որ ինքնուրույնության ես ձգտում:

Որքան մեծ է օղակը, այնքան ավելի հաճախ են քո փոխարեն որոշում ծնողները:

 

Տարբեր առարկաները քո երազանքներ են, ցանկությունները և ձգտումները

Ձայնագրիչ կամ տորթ- դու պաշտում ես տարբեր տեսակի զվարճանքները, ճանապարհորդությունները և երեկույթները:

Գիրք կամ հեծանիվ- ցանկանում եք պարզել անհայտը, հայտնագործություն կատարել, հայտնի դառնալ:

Խարույկ- սիրո, կրքի, տաքության ծարավ:

Շուն- դու երազում ես ամուր ընկերության և ընտանիքի մասին:

Ծաղիկներ- դու ձգտում ես հարմարավետության, գեղեցկության և ներդաշնակության:

Փոքր գորգ- դու ձգտում ես ամեն ինչում կարգուկանոն սահմանել:

Համակարգիչ- ցանկությունները հաճախակի են փոխվում և երբեմն անիմաստ են լինում:

Գանձ- երազում ես շքեղության, հարստության մասին՝  հաճախակի մոռանալով ամենակարևորի մասին: