16:42 , 11 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
Հեռուստատեսության և ռադիոյի ու Գովազդի մասին օրենքներում կատարված մյուս փոփոխությունը, որն այս անգամ խորհրդարանականների դատին է ներկայացրել ՀՀ կառավարությունը, նախատեսում է Հանրային հեռուստաընկերությանը զրկել գովազդից: Օրինագծերը ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությամբ արգելել գովազդի ցուցադրությունը բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաև մշակութային, սպորտային, գիտական հեռուստահաղորդումների ժամանակ հովանավորների մասին տեղեկություն նշման: Սակայն այդ հովանավորը պետք է լինի միայն մեկը:
«Գովազդային շուկայում Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով, մյուս հեռուստաընկերությունների նկատմամբ ունի առավելություն: Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով`Հայաստանի տարածքում սփռվածությամբ, իր հեղինակությամբ և տասնյակ այլ գործոններով: Այս պարագայում երբ վերջինս ֆինանսավորվում է բյուջեից և մյուս հեռուստաընկերությունների հետ համեմատ իրականում անհավասար մրցակցություն է ստեղծվում», -բացատրեց նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ