Արամ Անտինյան. «Հայաստանում չափազանց շատ խնդիրներ կան՝ «ֆեյքերի» վրա խորանալու համար» (Տեսանյութ)


16:30 , 11 մարտ, 2014

Արամ Անտինյան. «Հայաստանում չափազանց շատ խնդիրներ կան՝ «ֆեյքերի» վրա խորանալու համար» (Տեսանյութ)Aravot.am-ը գրում է.

«Շատ ողջունելի քայլ է զրպարտության եւ վիրավորանքի դեմ պայքարի ցանկացած միջոց, պարզապես պետք է այդ միջոցները լինեն շատ ավելի արդյունավետ, որպեսզի դատարկ տեղը կրակոցի արդյունք չտան»,- այսօր՝ մարտի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը:

Նա կարծում է՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը չի համապատասխանում իր հիմնավորմանը, քանի որ այն չի կարողանա ապահովել մարդու արժանապատվության եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը:

«Blognews» կայքի խմբագիր Արամ Անտինյանի կարծիքով՝ սա հերթական օրինագիծն էր, որ սխալ կերպ մեկնաբանվեց առաջին հերթին «ֆեյքերի» կողմից, իսկ հետո՝ ԱԺ պատգամավորների.

«Փոխանակ խոսեին, որ դա հանուն մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանություն է, իրենք ասացին, որ դեմ է ինչ որ բանի եւ սկսեցին պաշտպանվել այն մասով, որ դեմ են «ֆեյքերին»,եւ դեմ չեն «ֆեյքերին»»: Նա օրինագիծն անվանեց անիմաստ, քանի որ այն ոչ մի բան չի տալու: Նրա կարծիքով, օրինագիծը կազմող պատգամավորները որոշել են ինչ-որ բան անել եւ արդյունքում սա է ստացվել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ