16:24 , 11 մարտ, 2014
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Մրգաշատ գյուղի գազալցակայանում «Գազ 2410»-ի լիցքավորման ժամանակ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին վնասվել է՝ վերածվելով մետաղի ջարդոնի, իսկ լիցքավորողը, ում անունը, ըստ հավաքվածների, Սուրեն է, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ