16:00 , 11 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Իրան։ Այժմ պատրաստվում է այցի օրակարգը և այն համապատասխանեցվում նախագահների գրաֆիկին. ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարզիա Աֆհամը։
Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները բավական լավ մակարդակի են, և շարունակում են զարգանալ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ