15:30 , 11 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Բնապահպան Կարինե Դանիելյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով վերջերս աղմուկ բարձրացրած Ապարան-Երևան ջրատարի վրա կառուցվող ՀԷԿ-ի խնդրին, ասաց, թե մի խումբ մարդկանց շահերը վեր չպետք է դասվեն երկրի շահերից։
«Սովետական տարիներին էլ լուրջ խնդիրներ կային, բայց անկախության տարիներին մի շարք ոլորտներում դրսևորվեց չվերահսկվող ագահություն։ Դրանցից մեկը հանքարդյունաբերությունն է, մյուսը՝ ՀԷԿ-ը, հաջորդը` քաղաքաշինությունը։ Այս ամենին հիմա նաև ավելացել է ձկնաբուծությունը»,- ասաց Կարինե Դանիելյանը` ավելացնելով. «Երբ փոքր ՀԷԿ-երի ծրագիրն սկսվեց, մենք ուրախացանք, որովհետև դա էկոլոգիական ուղղվածության ծրագիր է, բայց երբ այն սկսեց իրականացվել, տեսանք հակառակ պատկերը։ Դրանք շատ խիտ են։ Մի փոքր գետակի վրա 9-10 ՀԷԿ կա, դա արդեն գետ չի, արհեստական ջրատար է»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ