14:36 , 11 մարտ, 2014Ռուսաստանում և Ուկրաինայում հայտնի հեռուստահաղորդավար Պավել Շերեմետը թվիթերյան իր էջում մեկնաբանել է Յանուկովիչի ասուլիսը.
Եվ այսպեեեես, Յանուկովիչը ձգում է հին երգը: Կրկին սկսեց վախեցնել ֆաշիստների կողմից Ուկրաինայի գրավմամբ: Երևում է՝ նրան հին մամուլ են բերում, էլի բանդերների մասին ))
Դուք կուրացե՞լ եք, կորցրե՞լ եք հիշողությունը, դուք մոռացե՞լ եք՝ ինչ է նշանակում ֆաշիզմ. Յանուկովիչի հարցերն Արևմուտքին ուղղակի ծիծաղելի են:
Լրագրողները շոկի մեջ են, նրանց խաբել են, դուրս եկավ, թղթով կարդաց, սպառնաց և անհետացավ: Յանուկովիչի մյուս ասուլիսին էլ լրագրողներ չեն գա, ստիպված են լինելու մասովկան ապահովել Ռոստովի համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողներից...
