13:56 , 11 մարտ, 2014
Կարծում եմ, որ «ընդդիմության ընդդիմադիրները»՝ այդ թվում ես, շատ խիստ ենք մեր չափանիշներում: Խորհրդարանական ընդդիմությունը կոչված է խորհրդարանում հարց բարձրացնել, քննադատել իշխանության գործունեությունը/անգործությունը, առաջարկել «այլընտրանքային» օրինագծեր և այլն: Ինչպես տեսնում ենք, այս ամենը տեղի է ունենում ՀՀ ԱԺ-ում: Բայց ողջ խնդիրը հենց այն է, որ դա տեղի է ունենում 2008-ի մարտյան դեպքերի շնորհիվ՝ իշխանությունը բռնազավթած իշխանության օրոք (նույն այդ ընդդիմության նախկին ձևակերպումներով), ինչը թույլ է տալիս իշխանությանը այլևայլ հարթակներում խոսել Հայաստանում ընթացող ժողովրդավարական զարգացումների մասին: Եվ եթե ես լինեի գործող իշխանության ղեկավարը (հաստատ չեմ լինի)՝ նման տիպի ընդդիմությանը կփայփայեմ, կպահեմ, և անհրաժեշտության դեպքում էլ կպարգևատրեմ «Հանուն կայունության» շքանշանով: