14:12 , 11 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում այսօր Երևանում բացվեց վերաինտեգրման ուղղորդման կենտրոնը: Այն ՀՀ վերադարձող քաղաքացիներին ծառայում է որպես «մեկ պատուհան», որտեղ նրանք տեղեկանում են վերաինտեգրման հնարավորությունների մասին և ուղղորդվում իրենց անհատական իրավիճակին համապատասխան ծառայությունների:
Կենտրոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
«Ծրագիրը նպատակ ունի մատուցել ծառայություն, որը միտված է լինելու ներգաղթյալներին ռեինտեգրացիոն հարցերում աջակցելուն: Ծրագրի շարժառիթն այն է, որ հայրենիք վերադարձողները հայտնվում են խիստ փոփոխված իրավիճակում, այն հաճախ ուղեկցվում է լուրջ խնդիրներով, և սրանից ելնելով՝ շատերը ցանկանում են նորից հետ գնալ, ուստի շատ կարևոր է նրանց կողքին լինելը»,- ասաց Գագիկ Եգանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ