Բլից. Հ. Նաղդալյանը Լ.Զուրաբյանի ոգևորությունը սոլիդ չի համարում


14:00 , 11 մարտ, 2014

Բլից. Հ. Նաղդալյանը Լ.Զուրաբյանի ոգևորությունը սոլիդ չի համարումPanorama.am-ը գրում է.

Մի քանի ժամից կայանալիք ԲՀԿ-ՀԱԿ հանդիպման վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:

-Տիկին Նաղդալյան, այսօր տեղի է ունենալու ԲՀԿ-ՀԱԿ՝ Գագիկ Ծառուկյան - Լևոն Զուրաբյան հանդիպումը, ինչ շեշտադրումներով կընթանա այն … 

- Տեսանք Լ. Զուրաբյանի անթաքույց մեծ ոգևորությունը այդ կապակցությամբ: Իհարկե, ընդամենը մի քանի օր առաջ Նաիրա Զոհրաբյանը դահլիճի անկյունից մեկ հայացքով ու ընդամենը հոնքի մեկ շարժումով էր Զուրաբյանին իր մոտ կանչում, իսկ հիմա անձամբ Ծառուկյանից հրավերք է ստացել՝ «ձևավորելու ՀԱԿ պատվիրակությունը»: Պատիվ ու հարգանք: Շնորհավորում ենք բարեկամս. երանի՜քեզ: 

-Այնուամենայնիվ, օրակարգը կարծես թե, Լևոն Զուրաբյանն արդեն կանխորոշել է՝ հայտարարելով, որ եթե իրենք պետք է խոսեն, ապա միայն իշխանափոխության շուրջ:

-Լևոն Զուրաբյանը կանխորոշել է, կարծում եմ մի քիչ էլ շտապել է: Ով գիտի՝ Գագիկ Ծառուկյանի մտքինն ի՞նչ է, գուցե թեյ-սուրճ հյուրասիրի ու ճանապարհի: Թե մտածում են, որ Ծառուկյանին մի կողմից Իվանիշվիլի հորջորջելով ու դափնեպսակ գլխին դնելով, մյուս կողմից էլ թելադրելով՝ կարող են նրան քայլերի՞ դրդել: Եվ ընդհանրապես՝ ինչպես եք մտածում, որ ասենք խորհրդարանում 37 հոգանոց խմբակցություն ունեցող ուժին պետք է օրակարգ թելադրի խորհրդարանում նոմինալով 7, ռեալով՝ մատների վրա հաշվվող ներկայացվածություն ունեցող խմբակցությո՞ւնը: Սոլիդ չէ: Առավել ևս՝ ռեալ էլ չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ