13:50 , 11 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովում «Գովազդի մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ այսօր հարակից զեկուցող «Հանրապետական» խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը նշեց, թե որքան էլ ներկայացված օրենսդրական փոփոխությունները հակասական տպավորություն թողնեն, որոշ պատգամավորների մոտ կասկածներ կամ հետին մտքեր առաջացնեն, իրենց նպատակները միանգամայն բարի են։
«Մեր՝ նախաձեռնողների նպատակները միանգամայն բարի են։ Մենք փորձել ենք լուծումներ գտնել այն իրավիճակների համար, որում գտնվում է մեր հեռուստաընկերությունը։ Հիմնական նպատակը, ինչպես երեկ նշեց հիմնական զեկուցող պարոն Ֆարմանյանը, այն է, որպեսզի աջակցենք մեր հեռուստաընկերություններին, լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալու և սեփական ֆինանսական ինքնաբավությունը որոշակի առումով ապահովելու համար, այլ նպատակ մենք չունենք»,- հայտարարեց Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Սամվել Ֆարմանյանը երեկ ԱԺ–ին ներկայացնելով օրենսդրական այս փոփոխությունները ասել էր, որ նման գովազդը մեկ մլրդ դրամի չափ գումար կբերի հեռուստատեսային շուկա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ