Առաջարկում ենք մերժել բռնապետական վարչախմբի խաղի կանոնները


22:29 , 13 փետրվար, 2012

Առաջարկում ենք.

1. մերժել իշխանությունը յուրացրած բռնապետական վարչախմբի խաղի կանոնները և այլևս չմասնակցելով նրա վերարտադրության մեխանիզմի վերածված կեղծ ընտրություններին' խափանել տիրապետող քաղաքական մշակույթի և համակարգի սնուցումը ու վարչախմբի լեգիտիմացումը,

2. միասնական ջանքերի գործադրմամբ ձեռնամուխ լինել ժողովրդի իրական ցանկություններն ու նպատակներն արտացոլող զուգահեռ իշխանական մարմինների սաղմերի ձևավորման միջավայրի (այլընտրանքային նախախորհրդարան) ստեղծմանը,

3. հետևողականորեն համապատասխան ներուժ ու ռեսուրս կուտակելով (համախոհների համախմբում, ազգային պետության կառուցման հայեցակարգային-ռազմավարական հիմնադրույթների մշակում, ապագա իշխանության հիմնական մարմինների ձևավորման մեխանիզմների հստակեցում և այլն) ստեղծել իրական լեգիտիմությամբ օժտված այլընտրանքային իշխանության հիմնական մարմինների համակարգ,

4. լեգիտիմ ու իրական իշխանության մարմինների համակարգի կայացմանը զուգընթաց բոլոր հնարավոր ձևերով նվազարկել ու չեզոքացնել վարչախմբի ներուժն ու ռեսուրսը' հասնելով ժողովրդի իշխանությամբ նրա վերջնական փոխարինմանը»: