Ես ողջ եմ և համարվում եմ Ուկրաինայի օրինական նախագահը. Յանուկովիչ


13:28 , 11 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Վիկտոր Յանուկովիչն իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Կիևի իշխանություններն անօրինական ձևով են եկել իշխանության գլուխ՝ հրարելով քաղաքացիական կռիվ:

«Ուզում եմ հիշեցնել, որ ես ոչ միայն հանդիսանում եմ Ուկրաինայի լեգիտիմ նախագահը, այլև Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Ես ողջ եմ և համարվում եմ Ուկրաինայի օրինական նախագահը, իսկ կրքերը հանդարտվելու դեպքում կվերադառնամ Կիև: